Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել

Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել
05.09.2018 | 17:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակվել Վաչագան Ներսիսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ